
Բանջարեղենը, մրգերն ու սուրճը թանկացել են, շաքարավազն ու կաթնամթերքը՝ էժանացել
2025 թվականի մարտին Հայաստանում պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների գներն անցյալ տարվա մարտի համեմատ աճել են 5,4%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0,6%-ով։ Հայաստանում պարենային ապրանքներից թանկացել են բանջարեղենը, մրգերը, ձկնեղենը, սուրճը, թեյը և այլն։
— Բանջարեղեն +21%
— Մրգեր +11.3%
— Ձուկ և ծովամթերք +19.7%
— Սուրճ, թեյ, կակաո +16.1%
— Կարագ և յուղ +12.5%
— Շոկոլադ +11.8%
Ի տարբերություն վերը նշված ապրանքների՝ շաքարավազը, կաթնամթերքն ու ձուն էժանացել են։
— Շաքարավազ — 5.1%
— Կաթնամթերք և ձու -4.6%
Նախորդ ամսվա վիճակագրության մեջ նշել էինք, որ մսի և կաթնամթերքի գները շարունակում են էժանանալ։ Դրանց գները դեռ ավելի ցածր են, քան մեկ տարի առաջ։ Կաթնամթերքի գինը էժանացել է 1,1 տոկոսով, իսկ միսը՝ 0,2 տոկոսով։ Օրինակ, Zovq սուպերմարկետում «Մարիաննա» կաթը (0,95 մլ) արժե 495 դրամ, իսկ խոզի միսը՝ 2580 դրամ։ Հավի բդի կիլոգրամն էլ արժե 2190 դրամ։