
Հայաստանում նվազել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, ինչը 3.2 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Կովերի թվաքանակը կազմել է 201 հազար 281՝ մեկ տարում նվազելով 4.7 տոկոսով։ Խոզերի գլխաքանակը նույնպես անկում է գրանցել՝ 2.5 տոկոսով՝ հասնելով 182 հազար 315-ի։
Նվազման միտում է նկատվել նաև մանր եղջերավոր կենդանիների սեկտորում։ Ոչխարների թիվը 2025-ի սկզբին կազմել է 668 հազար 368՝ 3.2 տոկոս նվազումով։ Այծերի գլխաքանակը տարեսկզբին եղել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով։