ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի է, թե երբ Գյումրին նոր քաղաքապետ կունենա

Գյումրիի նոր կազմով ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի երկու թեկնածուները կառաջադրվեն։ Թեկնածուներն են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը («Հայաստանի կոմունիստական կուսակցություն») և Սարիկ Մինասյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)։

Ըստ ստացված քաղաքական ազդակների՝ ամենայն հավանականությամբ քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը պատրաստվում են սատարել նրան։ Չնայած ՔՊ-ն չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, ՔՊ-ական շրջանակներում ընդգծվում է, որ Սարիկ Մինասյանը այդ օրը առաջադրվելու է։

Հատկանշական է, որ ընդդիմադիր մանդատ ստացած մի շարք գործիչներ, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանը, հայտարարել են Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Սակայն նրանք միաժամանակ շեշտել են, որ չեն պատրաստվում կիսել քաղաքապետի հետագա գործունեության պատասխանատվությունը։