
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եղանակային պայմանների պատճառով Վերխնի Լարսի անցակետը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 9-ի առավոտյան ժամերից։
Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը հայտնել է, որ այս պահին Ռուսաստանից եկողները նույնպես չեն կարող անցնել Լարսով։
Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունների համաձայն, Վլադիկավկազ-Լարս հատվածով դադարեցվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ,- պարզաբանել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում գրանցված է ավելի քան 1900 բեռնատար։