
Քասախի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
Ապրիլի 10-ին Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Աշտարակ մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերականգնել 59 համարի երթուղին, որը կապում էր Քասախը մայրաքաղաք Երևանին։
Բնակիչների խոսքով՝ երթուղու հանման հետևանքով համայնքը զրկվել է Երևանի հետ կապվելու հարմարավետ տրանսպորտային հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ից կազմակերպված բողոքի ակցիաները իրենց արդյունքն էին տվել։ Ապրիլի 9-ին Կառավարությունում հանդիպում էր կազմակերպվել Պռոշյանի և Քասախի բնակիչների հետ՝ տրանսպորտի հարցի քննարկման նպատակով։ Արդյունքում որոշվել է Պռոշյանի համար պահպանել 25 համարի երթուղին (փոփոխված երթուղով), սակայն Քասախի բնակիչների պահանջած 59 համարի երթուղին չի վերականգնվելու։ Սա էլ դարձել է բնակիչների դժգոհության և բողոքի ակցիայի պատճառը։ 25 երթուղին ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան։
Նոր երթուղին պետք է սպասարկի «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը։ Ուղեվարձը նախատեսվում էր 250 և 200 դրամ սահմանել։