
Շինանյութի վաճառք առանց ՀԴՄ-ների․ շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատերը տարիներ շարունակ խուսափել է հարկ վճարելուց։ Նա ապրանքների դիմաց ստացել է կանխիկ գումար, բայց հաճախորդներին տրամադրել է ոչ թե հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոն, այլ միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Դրա արդյունքում նա խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։
Ըստ հաշվարկների՝ 2023-ի հունվարից մինչև 2025-ի հունվարի վերջը անհատ ձեռնարկատերը թաքցրել է շուրջ 800 միլիոն դրամի շրջանառություն։ Պետությանը պատճառված վնասը գնահատվել է մոտ 250 միլիոն դրամ։
Գործը քննության է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին, որտեղ արդեն հարուցվել է քրեական վարույթ։