ՀայաստանՔաղաքականություն

Աբովյան համայնքի նախկին ղեկավարին և նրա աներորդու կնոջը մեղադրանք է առաջադրվել

2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարանը քրեական գործ է հարուցել Աբովյանի համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանի և նրա մի շարք համախոհների նկատմամբ։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի, փողերի լվացում և գույքի ապօրինի օտարում կատարելու մեջ։

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2015-2021 թվականներին Վահագն Գևորգյանը և նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի օժանդակությամբ, Աբովյան քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզին և Աբովյանի գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասը 2017-2018 թվականների ընփացքում օտարել է ձևական աճուրդ-վաճառքի միջոցով։ Հողի շուկայական արժեքը եղել է 83 միլիոն 450 հազար դրամ։ Նրան հաջողվել է այն ձեռք բերել ընդամենը 6 միլիոն 625 հազար դրամով։

Գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ հողամասերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է Վ.Գ.-ի աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի սեփականության իրավունքը, մինչդեռ, օտարված հողամասերը փաստացի ձեռք են բերվել Վ.Գ.-ի կողմից:

Ավելին, Վ.Գ.-ն այդ հողամասերի վրա կառուցել է մեծ արժեք բնակելի տուն և օժանդակ շինություններ։ Դրանց համար Գևորգյանը ծախսել է մոտ 293 միլիոն դրամ, ինչը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները։ Դա թաքցնելու նպատակով նա տունը իր վարորդի ծանոթի անունով է գրել։

Վ.Գ.-ին, Շ.Կ.-ին (Վ.Գ.-ի աներորդի կինը), Ա.Ա.-ին (Վ.Գ.-ի վարորդը) ու Ա.Զ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ իրենց անօրինական գործողությունները համակարգելու համար։ Դատախազությունը հույս ունի, որ այս քրեական գործը կդառնա օրինակ՝ այլ պաշտոնատար անձանց համար, ովքեր նույն կերպ են օգտվում իրենց պաշտոնական դիրքերից։

Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է մոտ 376 միլիոն 650 հազար դրամի չափով ապօրինի գույքի և եկամուտների իրացման մեջ։

Նշենք, որ Վահագն Գևորգյանը Աբովյան համայնքի ղեկավար է եղել 2015-2021 թվականներին։