
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Միջազգային նշանակություն ունեցող Ստեփանծմինդա-Լարս-Գուդաուրի հատվածում ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը տրանսպորտային միջոցները պետք է անցնեն առանց կանգ առնելու։ Ավելին՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը թույլատրվում է անցնել միայն թունելների միջով։
Amnews-ի նոր տվյալներով՝ Գուդաուրիի շրջանում կրկին ձյուն է տեղում և մեծ է հավանականությւոնը, որ ճանապարհը կրկին կփակվի։
Հիշեցնենք, որ ճանապարհը փակվել էր դեռևս ապրիլի 9-ին։
Հայաստանում շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Ծիլքար գյուղում մառախուղ է։