ՀայաստանՔաղաքականություն

Մարտուն Գրիգոյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգոյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով: Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած էր ճանաչել։ Սակայն, այսօր՝ ապրիլի 14-ին, Մարտուն Գրիգորյանը հայտարարել է ինքնաբացարկ ներկայացնելու որոշում։ Նա մանդատը չի վերցնի։

Այսօր նա հայտարարել է, որ իր կողմից կտրվեն այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները։ Նշենք, որ Գյումրիի նոր կազմով ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի երկու թեկնածուները կառաջադրվեն։ Թեկնածուներն են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը («Հայաստանի կոմունիստական կուսակցություն») և Սարիկ Մինասյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)։

Ըստ ստացված քաղաքական ազդակների՝ ամենայն հավանականությամբ քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը պատրաստվում են սատարել նրան։ Չնայած ՔՊ-ն չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, ՔՊ-ական շրջանակներում ընդգծվում է, որ Սարիկ Մինասյանը այդ օրը առաջադրվելու է։

Հատկանշական է, որ ընդդիմադիր մանդատ ստացած մի շարք գործիչներ, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանը, հայտարարել են Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Սակայն նրանք միաժամանակ շեշտել են, որ չեն պատրաստվում կիսել քաղաքապետի հետագա գործունեության պատասխանատվությունը։