
Ապրիլի 14-ից՝ ձյան առատ տեղումներ. լեռնային շրջաններում սպասվում է մինչև 40 սմ ձյուն
Հայաստանի տարածքում ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև ապրիլի 15-16-ին, սպասվում են տեղումներ։
Ձյան առատ տեղումներ կլինեն Շիրակիում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային հատվածներում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Առանձին շրջաններում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սանտիմետրի և ավելի։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում, որտեղ արդեն իսկ պտղատուներն արդեն ծաղկել են, ցրտահարություններ չեն կանխատեսվում։ Սրա մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը։ Չնայած այդ ամենին՝ Amnews-ի տեղեկություններով՝ Հանրապետության որոշ տարածքներում արդեն ծառերի ցրտահարություններ են եղել։
Նշվում է նաև, որ ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12°C-ով։
Հիշեցնենք, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Հանրապետության մի շարք տարածքներում երթևեկելը դժվարացել, կամ անհնարին է դարձել։