
Գառնիկ Չոլակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, 22-ամյա Գառնիկ Չոլակյանը։
Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 124 կգ: Չոլակյանն այս վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Գառնիկը բարձրացրեց միայն 151 կգ և այս վարժությունում 4-րդն էր: Երկամարտի 275 կգ արդյունքով` Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 14-ին, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։ Նա հաղթել էր նաև հրում վարժության փոքր ոսկե մեդալը։