
Հայաստանի սահմանին հայտնաբերվել է 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց
Օրերս հայտնաբերվել է Հայաստանի սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը։ «Ագարակ» մաքսային անցման կետում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանից ժամանած քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։
Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթավորված են եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով:
Իրանի
քաղաքացին ձերբակալվել է թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու կասկածանքի հիմքով։
Այժմ իրականացվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար Հայաստանում թմրամիջոցները ստացող և հետագայում դրա իրացում կազմակերպող անձանց ինքնությունը։
Պետք է նշենք, որ նման դեպքերը վերջին շրջանում գնալով շատանում են։
Մարտի 7-ին առգրավվել էր 30 կգ Մարիխուանա, ապրիլի 8-ին կրկին Իրանի մեկ այլ քաղաքացիներ փորձել էին փոխադրել 12 կգ «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոց։