
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին
Հայ կինոյի օրվան ընդառաջ, Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից արտադրական նպատակով ֆիլմին տրամադրված աջակցությունը՝ շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։
Վերջին 7 ամսվա ընթացքում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում։ Ֆիլմը հաղթել է Կանադայում կայացած «Պոմեգրանտե» կինոփառատոնում՝ ճանաչվելով «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»։
Այն ցուցադրվել է նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Չեխիայում։ Եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքում ֆիլմն արժանացել է ֆիլմասեր հասարակության բարձր գնահատականին։