ՀայաստանՔաղաքականություն

Վարդան Ղուկասյանը ներկայացրել է իր առաջնահերթությունները․ նա կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը

Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը ներկայացրել է իր առաջնահերթությունները՝ նշելով, որ ամեն ինչ սկսվելու է կադրային փոփոխություններից։ Նրա խոսքով՝ նախ պետք է հստակեցնել, թե ում հետ են շարունակելու աշխատանքը, ապա անցնել ծրագրերի քննարկմանն ու իրագործմանը։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներգրավմանը, համայնքապետը նշել է, որ հրավիրելու է նաև նրանց՝ հավելելով, որ եթե չգան՝ իրենք իրենց գործը կանեն, բայց նորընտիր համայնքապետը կարծում է՝ ՔՊ-ն էլ պետք է մասնակցի. խոսքը Գյումրիի մասին է, ոչ թե իր։ Նորընտիր համայնքապետը հաստատել է, որ իր դեմ մի քանի քրեական գործեր կան, սակայն այդ հանգամանքը չի խանգարել ստանձնել պաշտոնը, և նրան ընտրողներն իր պատճառով երբեք չեն ամաչի։

Ղուկասյանը ներկայացրել է նաև իր տնտեսական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ նպատակ ունի համագործակցել Ռուսաստանի գործարարների հետ՝ Գյումրիում ձեռնարկություններ, գործարաններ ու հիվանդանոցներ ստեղծելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ ռուսական ազդեցության տարիներին Հայաստանն ունեցել է վերելք, մինչդեռ թուրքական վերահսկողության պայմաններում հայ ժողովուրդը միայն տուժել է։