
Հայաստանում մեկնարկել է հուշարձանների մեկշաբաթյա ցուցադրություն
Հուշարձանների օրվան ընդառաջ՝ ապրիլի 17-ից սկսած, Հայաստանի տարբեր մարզերում բացվելու է մեկշաբաթյա ցուցադրություն։
Միջոցառումների ընթացքում ներկայացվելու են վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Երևանում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները և հատկանշական իրերը։
Ինչպես նշում են Պատմության և մշակույթի հուշարձանների վարչությունից, հուշարձանների պահպանության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ։ Այս տարի դրանց նպատակով նախարարությունը իրականացնում է մի քանի միջոցառումներ։
Պատմության և մշակույթի հուշարձանների վարչությունից հայտնում են, որ այս տարի առաջնահերթություն է սահմանվել վերականգնման ծրագրերի ավելացումները և այդ ծրագրերի մեջ պետական կարևորության և պետական իշխանության սիմվոլներ հանդիսացող հուշարձանների վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականացումը։
Ապրիլի 18-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի կունենա Լոռի բերդին նվիրված ցուցադրություն, որտեղ քաղաքի բնակիչներին, հյուրերին թանգարանի այցելուներին հնարավորություն կտրվի ծանոթանալու հայտնի բերդաքաղաք ամրոցի մշակութային կարևոր գտածոներին, որոնք փաստագրվել են վերջին պեղումների արդյունքում։