
Նոր մանրամասներ Գյումրիիի ընտրություններում ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ
Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններից հետո բացահայտվել են ընտրակաշառքի և բարեգործության անվան տակ արվող խախտումների դեպքեր։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախաքննությունն ու երկու քրեական գործ ուղարկել դատարան։
Ըստ գործի մանրամասների՝ ընտրություններին մասնակցող դաշինքի մի թեկնածու բարեգործության անվան տակ խոստացել է օգնել պարային խմբին ձեռք բերել տարազներ՝ միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով:
Մյուս դեպքով՝ Գյումրի քաղաքի բնակիչներից մեկը, համագործակցելով մի քանի անձանց հետ, խոստացել և առաջարկել է գումար ընտրողներին՝ իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու համար։ Ընտրողները համաձայնվել են։ Հետագայում նրանք նաև ուրիշ քաղաքացիների տվյալներ են հավաքել՝ նրանց էլ նույն առաջարկը փոխանցելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, 4 մարդու մեղադրանք է առաջադրվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը: Նրանք բոլորն էլ ընդունել են մեղքը և խոստովանական ցուցմունքներ տվել։ Գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն դատարան։