Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայի Քիշնև քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Տաթև Հակոբյանը երկամարտում չորրորդն էր։
Պոկում վարժությունում Տաթև Հակոբյանը կարողացավ նվաճել փոքր արծաթե մեդալ՝ պոկելով 110 կգ ծանրաձողը։ Գյուրջյանը պոկում վարժությունում չորրորդն էր՝ 106 կգ արդյունքով։ Հրում վարժությունում ժյուրիի անդամները Տաթև Հակոբյանի վերջին մոտեցումը չարձանագրեցին (122 կգ), ու նա կորցրեց երկամարտում բրոնզե մեդալը։ Այնուամենայնիվ, Լիանա Գյուրջյանը կարողացավ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճել՝ բարձրացնելով 140 կգ ծանրաձողը։
Երկամարտում Լիանա Գյուրջյանը կկանգնի պատվոհարթակի երկրորդ աստիճանին՝ գրանցած 246 կգ արդյունք։ Տաթև Հակոբյանը երկամարտի 232 կգ արդյունքով բավարարվեց չորրորդ հորիզոնականով։
