
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունը, իսկ դարձերեսին նրա դիմապատկերն ու «Կրկեսային շքերթ Պարկսիթիում» ոսկերչական պատկեր։
Ջերարդ Լեոն Գաֆէսճեանը ամերիկահայ բարերար ու գործարար է, Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի և Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիրը։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունը, իսկ դարձերեսին նրա դիմապատկերն ու «Կրկեսային շքերթ Պարկսիթիում» ոսկերչական պատկեր։
Հուշադրամը թողարկվել է Լեհաստանում։