ՀայաստանՍոցիալական

Աշտարակից Երևան տանող ճանապարհին նոր անտառային գոտի կստեղծվի

Աշտարակից Երևան տանող ճանապարհի լանջերին կստեղծվի մոտ 700 ծառից բաղկացած նոր անտառային գոտի։ Սրա մասին հայտնել է Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Նրա խոսքով՝ այս տարածքը կծառայի որպես պաշտպանիչ կանաչ գոտի։ Ավելին, առաջիկա ամռանը նախատեսվում է տնկել ևս 3000-4000 ծառ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է նաև, որ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում արդեն իրականացվել է լայնածավալ կանաչապատում՝ տնկվել է շուրջ 1300 ծառ և 200 մշտադալար ծառեր։

Տարածքը բարեկարգվել է, կառուցվել է կասկադ, տեղադրվել են շատրվաններ և ամբողջությամբ ապահովվել է ոռոգման համակարգով։

Կանաչապատման ընթացքում կիրառվել են տարբեր ծառատեսակներ՝ սոսիներ, կաղնիներ ինչպես նաև ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի։