
Զինված հարձակում Հնդկաստանում․ կրակել են զբոսաշրջիկների խմբի վրա
2025 թվականի ապրիլի 22-ին Քաշմիրի Պահալգամ շրջանում զինված անձինք հարձակվել են զբոսաշրջիկների խմբի վրա։ Հարձակումն իրականացվել է Բայսարան հովտում։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է առնվազն 26 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 20-ը։
Զինված անձինք մոտեցել են խմբին և, ըստ ականատեսների, նախ հարցաքննել են նրանց, ապա կրակ բացել։ Զոհերի մեծ մասը տղամարդիկ են։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «The Resistance Front» (TRF) զինված խմբավորումը։ Ըստ նրանց՝ գործողությունը ուղղված է տարածաշրջանի դեմոգրաֆիական փոփոխությունների դեմ։
Տեղի ունեցածի արդյունքում սկսվել են որոնողական գործողություններ։ Մոտ 100 կասկածյալ արդեն ձերբակալվել է։ Սկսվել է զբոսաշրջիկների էվակուացիա։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են անվտանգության միջոցների ուժեղացման մասին։