ՀայաստանՍպորտ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ խաղերին

Ադրբեջանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանին՝ մասնակցելու 2025 թվականին կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին։ Մրցումները նախատեսված են անցկացնել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը, իսկ բացման և փակման արարողությունները կկայանան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։

Baku City Circuit ընկերության անվտանգության և օպերացիոն հարցերի ղեկավար Այգյուլ Աղաևան հայտնել է, որ հրավերները տարբեր երկրներ արդեն ուղարկվել են, սակայն Հայաստանի մասնակցությունը դեռ չի հաստատվել։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ հարցը կքննարկվի կառավարության մակարդակով։ Առաջիկայում կառավարությունը կընդունի որոշում՝ հիմք ընդունելով բոլոր հանգամանքները, այդ թվում՝ անվտանգությանն առնչվող գործոնները։ Անդրեասյանը ասել է, որ որոշումը կայացվելու է միայն անհրաժեշտ տեղեկատվության ամբողջական ստացումից հետո։