
Երևանում բացահայտվել է ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը
Տիգրան Մեծի պողոտայում ապրիլի 23-ին տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտվել է։ Ոստիկանության տեղեկություններով՝ 51-ամյա երթուղային ավտոբուսի վարորդին դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը։
Նախօրեին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել տղամարդ։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել պարզել միջադեպի մանրամասներն ու կասկածյալի ինքնությունը։
Տղամարդու և հանցագործության գործիք դանակի հայտնաբերման ուղղությամբ շարունակվում են որոնողական աշխատանքները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք՝ միջադեպի ժամանակ դանակահարվել էր 38 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։