ՀայաստանՍպորտ

Արթուր Դավթյանը նվաճեց 4-րդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի առաջնությունում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից մեկը՝ Արթուր Դավթյանը, ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում: Դավթյանը հաղթող է ճանաչվել հենացատկի վարժությունում, եզրափակչում հավաքելով 14,499 միավոր:

Այս հաղթանակը Դավթյանի կարիերայի մեջ հերթական հաջողությունն է. նա արդեն դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մինչև այս պահը Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերի եռակի հաղթող, իսկ ավելի վաղ՝ առաջին և 3-րդ փուլերում, նվաճել էր ոսկի մեդալներ, իսկ 4-րդ փուլում՝ բրոնզե:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել նժույգ թափեր վարժությունում, Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե: