ՀայաստանՄշակույթ

Ադրբեջանցիները ավիրել են Եղեգնուտ գյուղը

Ադրբեջանական ուժերը շարունակում են հարձակումները Արցախի տարբեր բնակավայրերի վրա։ Այս անգամ նրանց թիրախում է հայտնվել Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղը, որը հայաթափվել և Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

2019 և 2022 թվականների արբանյակային լուսանկարների վերլուծությունից պարզ է դառնում, որ գյուղի տների մեծ մասը ավիրվել է։

Համայնքում մի շարք պատմամշակութային կոթողներ են եղել։ Դրանցից հայտնի են 1274 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1279 թվականին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին, 12-13-րդ դարերի մատուռը և ամրոցը, 13-րդ դարի կամուրջը, Ծմակա անապատ վանքը, 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և խաչքարերը։