
Վթար Գյումրիում՝ փրկարարական մեքենայի մասնակցությամբ․ կա զոհ
Ապրիլի 29-ին, ժամը 10։13-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև փրկարար ծառայության ավտոմեքենա։ ՀՀ ՆԳՆ տվյալներով, Գարեգին Նժդեհի փողոցի 13-րդ հասցեի մոտ բախվել են հինգ տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր շտապող փրկարար ծառայության մեքենան։
Վթարի հետևանքով վեց մարդ, այդ թվում՝ երեք փրկարար, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
«Ford» մակնիշի մեքենայի վարորդը ստացած վնասվածքներից մահացել է։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Վթարի հանգամանքները պարզվում են։