
Հայաստանում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների պահանջարկը մեծանում է
Պետական օժանդակությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերում հաճախ արտերկրից են մասնագետներ ներգրավվում։ Ներկայումս Հայաստանի կառավարությունը այս խնդիրը լուծելու համար իրականացնում է պետական օժանդակության ծրագրեր ագրոպարենային ոլորտում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը նշում է, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի և մասնագետների պահանջարկը մեծացել է։
Պետության կողմից խրախուսվում են մասնավորապես ջերմոցային տնտեսությունների հիմնումը, ինտենսիվ այգիների հիմնադրումները, առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների հիմնումը, խելացի անասնաշենքերի հիմնումը, ցեղային անասնատեսակների բազմացումը և այլն։
Հրաչյա Զաքոյանը խոսեց նաև Ագրարային համալսարանում դիմորդների պահանջարկի մասին։
Տեղեկատվության պակասը հաճախ թույլ չի տալիս երիտասարդներին իրենց ընտրությունը կատարելիս կանգ առնել պարենային ոլորտի մասնագիտությունների վրա, սակայն տարեցտարի տեղեկացված երիտասարդների քանակը ավելանում է, և կան բաժինները որտեղ 2023 թվականին համալսարանը դիմորդ չուներ, սակայն 2024 թվականին կա 20 դիմորդ։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Ագրարային համալսարանի առկա համակարգի 18 մասնագիտություններից վեցում դիմորդներ չեն եղել։
Կառավարությունը 2024 թվականին 70-77 հազար դրամ կրթաթոշակ էր տրամադրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորող 220 ուսանողի։