ՀայաստանՍպորտ

Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանում անցկացված միջազգային մրցաշարում

Հայ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթող է ճանաչվել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարում։

Պետրոսյանը մրցաշարի ինը տուրերում վաստակել է 7.5 միավոր՝ արդյունքով կիսելով առաջինից երրորդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով առաջին տեղը բաժին է հասել հենց նրան։

Եռյակում Պետրոսյանին հաջորդել են Լևան Փանցուլաիան Վրաստանից և Բորիս Սավչենկոն՝ Ռուսաստանից։