Խոշոր հրդեհ Վրաստանում
Ապրիլի 30-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի հարակից տարածքում գտնվող հագուստի շուկայում։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 06։00-ին շուկայի երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Դեպքի վայր են մեկնել առնվազն 10 հրշեջ մեքենաներ։
Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրշեջ խմբերը շարունակում են աշխատել հրդեհի տարածքում։
Վաճառողները փորձում են դուրս բերել ապրանքները շուկայի այն հատվածից, որտեղ արդեն բռնկվել է հրդեհը։ Դեպքի պատճառները դեռևս չեն հստակեցվել։
