
Պետությունը կփակի «Ռազմատեխնիկական գիտահետազորատական ինստիտուտ» -ի պարտքերը. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել մարել լուծարված պետական ոչ առևտրային կազմակերպության պարտավորությունները։ Խոսքը «Ռազմատեխնիկական գիտահետազորատական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մասին է, որը դեռ 2024 թվականի սեպտեմբերի 5-ին լուծարվել էր կառավարության համապատասխան որոշմամբ։
Ինստիտուտի լուծարման արդյունքում մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը կուտակվել են մի շարք ֆինանսական պարտավորություններ՝ ինչպես աշխատակիցների աշխատավարձերի, այնպես էլ պետական բյուջեի վերաբերյալ՝ հարկային պարտավորությունների տեսքով։ Այս պարտքերի վրա կուտակվել են նաև տույժեր՝ օրենքով սահմանված ժամկետում չմարված լինելու հետևանքով։
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ամփոփ հաշվետվության՝ ՊՈԱԿ-ի նկատմամբ ընդհանուր ֆինանսական պարտավորությունները կազմել են շուրջ 38 միլ․իոն դրամ։ Կառավարությունը որոշել է այս պարտքերը մարել արդեն իսկ գոյություն ունեցող միջոցների հաշվին՝ պաշտպանության նախարարության 2025 թվականի բյուջեում խնայված գումարներից։