
Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը
Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը։ Նա մահացել է 116 տարեկան և 326 օրական հասակում:
Լուկասի մահից հետո ամենաերկարակյաց մարդու կոչումը փոխանցվել է Անգլիայի Սուրեյ կոմսությունից Էթել Քեյթերեմին, ով անցյալ տարվա օգոստոսին դարձել է 115 տարեկան:
Չնայած մանկության տարիներին առողջական խնդիրներին՝ Լուկասը ապրել է ավելի քան մեկ դար՝ դառնալով աշխարհի ամենատարեց մարդը 2024 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ճապոնացի Տոմիկո Իտոոկայի մահից հետո, որը նույնպես 116 տարեկան էր: