
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն
Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ: Երկամարտի 330 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Նրա հիմնական մրցակիցներն էին Իսլամ Ակմիրադովը Թուրքմենստանից (316 կգ) և Պարվ Չաուդհարին Հնդկաստանից (315 կգ) ։