ՀայաստանՍնունդ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է։ Նա մեղադրվում է ծառայողական լիազորությունները չարաշահելով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։

Քննչական գործողությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը 2024 թվականի նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Արմեն Դանիելյանը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: