
Հայաստանում կալանավորվել է մանկական պոռնոգրաֆիա տարածող տղամարդ
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեպք: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզել է, որ Մ.Բ. անունով անձը ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր։
Ապա, Մ.Բ.-ն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում հրապարակել է հայտարարություն, որով առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դրանք ուղարկել այն օգտատերերին, որոնք ցանկություն են հայտնել դրանք դիտելու։
Այս գործողությունները հետևանքով Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը։ Քրեական վարույթը քննվում է, իսկ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։