
Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել փնտրվող երեխայի դին
Երևանյան լճում հայտնաբերվել է ապրիլի 27-ից անհետ կորած 14-ամյա Մայա Վորյատկինայի դին։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 6-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Մայայի մարմինը հայտնաբերվել է լճի և Հրազդան գետի միացման հատվածում և դուրս բերվել ափ։
Անչափահաս աղջիկը ընկել էր գետը Երևանի Մանկական երկաթուղու տարածքում։ Ըստ լրատվամիջոցների՝ նա Ուկրաինայի քաղաքացի էր։