
ԱՄՆ-ից ինքնակամ հեռացողները կստանան 1000 դոլար
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հայտարարել է նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում ԱՄՆ-ում ապօրինի բնակվող ներգաղթյալները կարող են ստանալ 1000 դոլար պարգև՝ իրենց հայրենիք վերադառնալու համար։
Նախաձեռնության շրջանակում ներգաղթյալները կարող են օգտագործել CBP Home հավելվածը՝ իրենց կամավոր արտաքսման գործընթացը կազմակերպելու համար։
Մեկ ներգաղթյալի հարկադիր արտաքսման միջին արժեքը կազմում է մոտ 17,000 դոլար, մինչդեռ կամավոր արտաքսման դեպքում այդ ծախսերը նվազում են շուրջ 70%-ով։
Ծրագիրը նախատեսված է այն ներգաղթյալների համար, ովքեր ապօրինի բնակվում են ԱՄՆ-ում և չունեն քրեական անցյալ։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարությունում ինքնարտաքսումը բնութագրվում է որպես «ԱՄՆ-ից դուրս գալու արժանապատիվ միջոց, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին խուսափել ներգաղթի և մաքսային ոստիկանության հետ անհարկի շփումներից»։