Ոստիկանությունը ոստիկանության կարիք ունի․ ոստիկաններ են ձերբակալվել
Մայիսի 7-ի վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ գործողություններ է իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Գործողության ընթացքում ձերբակալվել է ոստիկանության 9 աշխատակից։
Նրանք մեղարվում են հանցագործության դեպքը թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Գործողությունները իրականացվել են քրեական վարույթի շրջանակում։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ հանցագործության մասին է խոսքը և ինչ դեր են ունեցել ոստիկանները, բայց հայտնի է, որ ՆԳՆ հակակոռուպցիոն և ներքին անվտանգության ստորաբաժանումը նախապես ուսումնասիրություն է անցկացրել ու հաղորդում ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։
Նախաքննությունը շարունակվում է, այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։
