
Հայտնի են Բարձրագույն դատական խորհրդի անդամների անունները
Մայիսի 7-ին Ազգային ժողովը հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երեք նոր անդամների նշանակումը։ Արմենուհի Հարությունյան, Աշոտ Հայրապետյան և Անահիտ Աբրահամյանը ընտրվեցին խորհրդի անդամներ։ Նրանց թեկնածությունները առաջադրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմենուհի Հարությունյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0, Աշոտ Հայրապետյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0, և Անահիտ Աբրահամյան՝ կողմ՝ 67, դեմ՝ 1:
Արմենուհի Հարությունյանը շուրջ 25 տարվա փորձ ունի պետական համակարգում, որոնցից 22 տարին անցկացրել է արդարադատության ոլորտում՝ հիմնականում ՀՀ արդարադատության նախարարությունում։
Աշոտ Հայրապետյանը իրավաբան է, աշխատել է արդարադատության նախարարությունում և եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար։
Անահիտ Աբրահամյանը իրավաբանական կրթություն ունի, ինչպես նաև մագիստրոսական աստիճան մարդու իրավունքների ոլորտում։ Աշխատել է արդարադատության նախարարությունում՝ որպես միջազգային համագործակցության վարչության պետ։