ՀայաստանՊատահար

Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Մայիսի 8-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։

Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերվածը ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին է։

Նրա ինքնությունը և մահվան հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Նոր Խարբերդում տեղի ունեցած միջադեպի ընթացքում 48-ամյա Սյուզաննա Կ.-ն և նրա 42-ամյա օտարերկրացի ընկերը, որը եղել է Իրանի քաղաքացի, վիճաբանել են 26-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում էլ երիտասարդը դիտավորյալ հրել է տղամարդուն ջրատարը։

Սեդա Մարտոյան