ՀայաստանՄշակույթ

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը ավարտին է մոտենում

Հիսուս Քրիստոսի արձանը ամբողջությամբ պատրաստ է։ Այն ունենալու է 101 մետր բարձրություն, որից 68 մետրը պատվանդանի երկարութույոնն 1, իսկ 33-ը՝ բուն արձանը։ Արձանը  կշռում է 17–20 տոննա։

Հատիս լեռան գագաթին միջնադարյան ամրոցի հետ կապված պեղումներ էին տեղի ունենում, որոնք արդեն ավարտվել են։

Ինչպես նշում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ երկարատև գործընթացներից հետո Հուշարձանի տեղակայման համար ստացել են շինարարական թույլտվությունները։ Փաստաթղթային գործընթացները ևս ավարտին են մոտենում։

Հիշեցնենք, որ նախատեսվում է կառուցել նաև 1300 մետր երկարութամբ ճոպանուղի դեպի Հիսուս Քրիստոսի արձան և հակառակ ուղղությամբ։ Ճոպանուղին հնարավորություն է ունենալու տեղափոխել մինչև 12 մարդ։

Նշենք նաև, որ Արձանը ստեղծելու համար քանդակագործն աշխատել է երկու տարի։

Սեդա Մարտոյան