
Երևանի գազալցակայաններից մեկը տուգանվել է 4․7 միլիոն դրամով
Երևանում գործող գազալցակայաններից մեկը հայտնաբերված խախտման պատճառով տուգանվել է շուրջ 4.7 միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Մարմնի տվյալներով՝ ստուգում է իրականացվել «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում, որը գտնվում է Մյասնիկյան փողոցի 20/1 հասցեում։ Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ վառելիքաբաշխիչ աշտարակը թերլիցքավորում է կատարել, այսինքն՝ սպառողին տրամադրվել է նշվածից պակաս քանակի գազ։
Իրավախախտման համար լցակայանին կիրառվել է վարչական տուգանք՝ 4 միլիոն 726 հազար դրամի չափով։
Նշենք, որ հարկ չվճարած գազալցակայանների երկու սեփականտերեր հետախուզման մեջ են։ Հետաքննությունը վերաբերում է 18 գազալցակայանի սեփականատեր Վիլիկ Կարապետյանին (նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդի) և մեկ այլ ցանցի ղեկավար Նահապետ Գևորգյանին։ Օրենքով սահմանված մոտ 2,4 միլիարդ դրամ հարկ չվճարելու կասկած կա․
— Վ. Կարապետյան – շուրջ 1,3 մլրդ դրամ
— Ն. Գևորգյան – 1,079 մլրդ դրամ
Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 1 մլրդ 600 հզր դրամ գումար: