
Հրդեհ Վանաձորում. Բեռնատարի բեռնախցիկում այրվել են խոհանոցային պարագաներով արկղեր
Մայիսի 9-ին` ժամը 12:3ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։
Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Renault մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։