ՀայաստանՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները կրկին Գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե ինչ գույք է պահանջվում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում։ արդապետյանը տվյալները հրապարակել է Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

Հայցում որպես պատասխանողներ նշված են Ռոբերտ և Բելլա Քոչարյանները, Սեդրակ Քոչարյանը, Զարուհի Բադալյանը, Լևոն և Սիրանուշ Քոչարյանները (Սիրուշո), Գայանե Քոչարյանը և Վիգեն Չատինյանը։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

— 22 անշարժ գույք և 2 գույքի գնման իրավունք,
— ավելի քան 3 միլիոն դոլար,
— 985 մլն դրամ արժողությամբ պարտատոմսեր,
— ավելի քան 1.4 միլիոն դոլարի ավանդներ,
-15 բաժնեմասեր, այդ թվում՝ «Նաիրի Ինշուրանս», «Տոյոտա Երևան», «Թարգեթ գրուպ» և այլ ընկերություններ,
-ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլու և 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք,
— 2 տրանսպորտային միջոց,
— ավելի քան 3.8 մլրդ դրամի համարժեք գույքային արժեքներ,
— ինչպես նաև ավելի քան 20 մլրդ դրամ։