ՀայաստանՍոցիալական

Երևանի ավտոբուսներում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր

2025 թվականի մայիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման նոր ծրագիր, որը նպատակ ունի բարելավել հանրային տրանսպորտի անվտանգությունն ու հարմարավետությունը:

Նոր համակարգը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել ավտոբուսների աշխատանքին՝ սկսած վարորդների վարքից մինչև ավտոբուսում տեղի ունեցող իրադարձությունները: Տեսադիտարկման տվյալները կարող են օգտագործվել վթարների պատճառները պարզելու, վարորդների վարքը գնահատելու և հնարավոր հանցագործությունները կանխելու համար: Այս քայլը միտված է նաև վարորդների նկատմամբ բռնության դեպքերը նվազեցնելուն և ուղևորների միջև վեճերը կանխելուն։

Հիմնվելով տեսախցիկների ձայնագրությունների վրա՝ օրվա վերջում ներկայացվում է հաշվետվություն։ Դրա արդյունքում՝ մոնիթորինգ է իրականացվում և պարզ է դառնում, թե որ վարորդի վարքագծի մեջ կան խնդիրներ և այդ խնդիրների  արձանագրման արդյունքում վարորդների որակավորումը վերանայվում է։

Սեդա Մարտոյան