ՀայաստանՊատահար

Մերձավանում դասադուլ է. դպրոցի անձակազմը պահանջում է պատմության ուսուցչի հեռացումը

Մայիսի 13-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչը վատ վարք է ցուցաբերում։ Ծնողներից մեկը պատմում է, որ ուսուցչուհին վիրավորում է աշակերտներին և դասապրոցեսը չի իրականացնում պատշաճ կերպով։

Դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները պահանջում են պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հեռացումը։ ՈՒսուցիչը արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում։

Ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ չի բերել նշել է միայն, որ դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Նա պնդում է, որ այդ ամենը իր դեմ նախապես կազմակերպված է եղել։

Արմավրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը նշեց, որ երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո ուսուցիչը կրկին կարողացել է վերականգնվել  նույն հաստիքում: Նա հավելեց, որ տնօրենությունը իրավունք ունի դարձյալ նկատողություն տալու, և ճիշտ ընթացակարգով գործելուց հետո Դավթյանը կհեռացվի:

Ի պատասխան այս միջադեպին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցածը, «որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ»:

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով