
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ մտավ․ ի՞նչ հնարավորություն է սա Հայաստանի համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Իրանի միջև 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ մտավ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այն կնպաստի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի աճին։ Համաձայնագիրը կողմերի միջև առևտրաշրջանառությունը կհասցնի 12 միլիարդ դոլարի։ Այն կրկնակի կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։
Ազատ առևտրի համաձայնագիրը նախատեսում է գրեթե 90% ապրանքների համար մաքսատուրքերի վերացում։ Այս համաձայնագիրը մեծապես ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Այժմ Հայաստանից Իրան ապրանքների ներմուծման մաքսատուրքը 20%-ից կնվազի մինչև 4.5%։
Վերջին տարում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13,5%-ով։ Այս համաձայնագրով այդ ցուցանիշը կարող է ավելի մեծանալ։
Հայաստանի համար Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ստեղծել մի շարք տնտեսական հնարավորություններ․ Հայաստանը կարող է ավելացնել իր ապրանքների արտահանումը դեպի Իրան՝ օգտվելով մաքսատուրքերի նվազումից, կարող է դառնալ տարանցիկ երկիր ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ ստանալով տնտեսական առավելություններ, Իրանի հետ առևտրի ընդլայնումը կարող է խթանել ներդրումները Հայաստանում՝ հատկապես էներգետիկ և լոգիստիկ ոլորտներում։