ՀայաստանՊատահար

Մանվել Գրիգորյանի դեմ հետմահու քրեական մեղադրանք է ներկայացվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվում է հետմահու քրեական հետապնդում՝ Էջմիածնի քաղաքում հողատարածքների ապօրինի սեփականաշնորհման գործով։ Մեղադրյալի կարգավիճակում են նաև նրա որդին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «Էջմիածնի Շուկա» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սուքիասյանը և Լևոն Սահակյանը։

Քննությունը պարզել է, որ Կարեն Գրիգորյանը՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2008–2016), կազմակերպել է կեղծ մրցույթներ և հողատարածքները տրամադրել իր հորը և նրա շրջապատին պատկանող ընկերությանը՝ «Էջմիածնի Շուկա» ՍՊԸ-ին։ Այդ հողերը տրամադրվել են կառուցապատման իրավունքով, սակայն փաստացի օգտագործվել են այլ նպատակներով։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ որդուն օժանդակելու մեջ՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման համար։

Գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի վարույթում։

Սեդա Մարտոյան