ՀայաստանՊատահար

Պարեկային ծառայության երկու աշխատակից ձերբակալվել է կոռուպցիոն գործով

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ոստիկանության երկու աշխատակցի։ Ըստ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի՝ դա տեղի է ունեցել՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննության ընթացքում հավաքված տեղեկությունների հիման վրա։

Նախարարության ներսում սկսված քննության արդյունքում ձեռք բերված փաստերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է վարույթ։ Ձերբակալվածները պարեկային ծառայության աշխատակիցներ են։

Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են նախաքննական գործողություններ։ Մանրամասներ՝ այդ թվում՝ ձերբակալվածների անունները կամ հնարավոր մեղադրանքի բովանդակությունը, դեռ չեն հրապարակվում։