ԱշխարհՀայաստանՄշակույթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց Բելառուսի առաջին հայկական եկեղեցին

Մայիսի 18-ին Մինսկում տեղի ունեցավ պատմական իրադարձություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիսապետեց Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի օծման արարողությանը։ 

Եկեղեցին նախատեսված է միաժամանակ մինչև 75 հավատացյալի ընդունելու համար։

Նշենք, որ սա Վեհափառ Հայրապետի առաջին այցն է Բելառուս։ Նախօրեին՝ մայիսի 17-ին, նա այցելել էր Մինսկի Հաղթանակի հուշարձան՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհելու նպատակով։ 

Բելառուսում բնակվող հայերի թիվը մոտ 9000 է։

Նրանք ակտիվորեն մասնակցում են երկրի մշակութային և հասարակական կյանքին։Բելառուսում գործում են հայկական համայնքների վեց ազգային-մշակութային հասարակական միավորումներ։ Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց՝ շուրջ 150 աշակերտներով, ինչպես նաև «Էրեբունի» պարի համույթը, որը բազմիցս արժանացել է ազգային մշակութային միջոցառումների մրցանակների։

Սեդա Մարտոյան