Սզնակ գյուղում խմելու ջրի խնդիրը մոտ է լուծմանը
Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Սզնակ բնակավայրում տարիներ շարունակ բնակիչների համար ամենացավոտ հարցերից մեկը՝ խմելու ջրի պակասը, վերջապես մոտ է իր հանգուցալուծմանը։ Գյուղը ընդգրկվել է պետական սուբվենցիոն ծրագրում և ուտով կունենա արդյունավետ խմելու ջրամատակարարման համակարգ։
Կապանի համայնքապետարանի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով իրականացվում է ջրամատակարարման համակարգի հիմնանորոգում և բարելավում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ, որից շուրջ 140 մլն դրամը՝ կառավարության համաֆինանսավորման միջոցով։ Աշխատանքների շուրջ 90 տոկոսն արդեն իրականացված է։
Նշենք, որ Սզնակ գյուղում, որն արդեն մի քանի տարի է՝ համարվում է սահմանային բնակավայր, խմելու ջրի հարցը մշտապես եղել է առաջնահերթ խնդիր։ Թեպետ տարիներ առաջ կառուցվել էր ներքին ջրագծային ցանց, այն մինչ օրս չէր գործարկվում։ 105 բնակչություն ունեցող գյուղում միայն 10 տուն է ունեցել որոշակի ջրամատակարարում։
