
Սինգապուրում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսություն
Մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը մասնակցել են Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը, Սինգապուրի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն, ինչպես նաև նորընտիր պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։
Պաշտոնական արարողությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Միջոցառումն ավարտվել է ծաղկադրությամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։